Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Ծույլերի բույսը. Սանսևիերա

Ծույլերի բույսը. Սանսևիերա

Այս հանրահայտ սենյակային բույսի լատինական անվանումը սերում է բնական գիտությունների մեծ գիտակ, նեապոլիտանական իշխան Ֆոն Սանսեվիերիայի անունից։ Սանսեվիերայի հայրենիք են համարվում Արևմտյան Աֆրիկայի տրոպիկական շրջանները։

 

Բուսաբաններին ծանոթ է այդ բազմամյա մշտադալար բույսի ավելի քան յոթանասուն տեսակ, սակայն ամենից տարածվածն է Ծույլերի բույսը։


Խորհուրդներ խնամքի մասին

 

Սանսևիերան բավականին դիմացկուն բույս է։ Այն առանց որևէ խնդրի աճում է թե՛ արևի, թե՛ ստվերի և թե՛ կիսաստվերի պայմաններում։ Նրան չեն վախեցնում ո՛չ միջանցիկ քամիները, ո՛չ օդի խոնավությունը և ո՛չ էլ փոշին։ Սանսևիերան հաճախակի տեղափոխության կարիք չի զգում։ Միակ բանը, որն այս բույսը չի տանում, բնահողի գերխոնավացումն ու 0օ C-ի պայմաններում երկար մնալն է։


Նոր արմատակալած մատղաշ բույսի բնահողը պետք է բաղկացած լինի պարարտանյութից և ավազից (հասուն բույսի բնահողին ավազ խառնելը պարտադիր չէ)։


Ամռանը սանսևիերային պետք Է հանել դուրս։ Գարնանից մինչև աշուն ընկած ժամանակահատվածում բույսը պետք է առատ և հաճախ ջրել, մինչդեռ ձըմռան ամիսներին խորհուրդ է տրվում ջրել 2-3 ամիսը մեկ անգամ։ Ջրելու համար կարելի է օգտագործել նույնիսկ ծորակից հոսող սառը ջուրը, միայն պետք է ուշադիր լինել, որպեսզի ջրի կաթիլները չլցվեն վարդաձև տերևաբույլի մեջ։ Սանսևիերային «սնելու» համար կարելի է օգտագործել կակտուսների համար նախատեսված պարարտանյութը։ Եթե Դուք տարրական խնամք տանեք այս ոչ քմահաճ բույսի հանդեպ, ցուրտ ձմեռվանից հետո այն ձեզ «կփոխհատուցի» անուշաբույր դեղնականաչավուն կամ սպիտակավուն գեղեցիկ ծաղիկներով։ Բույսը բազմանում է կողմնային ընձյուղներով, բողբոջներ ունեցող ընդերացողունի կամ տերևակոթի տնկմամբ։

 

ԲԻՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ

 

Աստղագետները գտնում են, որ սանսևիերային հովանավորում են Աղեղնավորի համաստեղությունն ու Մերկուրի մոլորակը։ Ինչպես նշում է բիոդաշտերի հետազոտությամբ զբաղվող գերմանացի գիտնական Եվա-Կատարինա Հոֆֆմանը, բույսի էներգիան ճառագայթում է «փոքրիկ նետերի» միջոցով, որոնք մրրկանման հոսանք են առաջացնում։ Էքստրասենս և բիոթերապևտ Ելենա Մազովայի կարծիքով՝ սանսևիերան տան համար շատ օգտակար բույս է, քանի որ այն փոշեկուլի պես «ներծծում է» վատ խոսքերի և մտքերի բացասական էներգիան` ընդհանուր մթնոլորտը դարձնելով առողջ և հանգիստ, ինչն էլ իր հերթին նպաստում է բարիդրացիական հարաբերությունների ստեղծմանն ու երջանկությանը։ Բացի այդ, սանսևիերան մաքրում է օդը վնասակար նյութերից։


Աստղագետները գտնում են, որ Մերկուրի մոլորակը զարգացնում է սովորելու ձգտումը, մարդուն դարձնում ավելի համառ, համբերատար և մաքրասեր։ Լինելով Մերկուրի մոլորակի հովանու ներքո` սանսևիերան օգնում է ձերբազատվել ծուլությունից և զարգացնում է սովորելու ունակությունները։ Այդ իսկ պատճառով այն խիստ օգտակար է դանդաղ մտածող և վատ հիշողություն ունեցող մարդկանց։ Աշխույժ և նախաձեռնող անհատականություն ունեցողմարդկանց սանսևիերան «հուշում է», թե ինչպես ձեռք բերած գիտելիքները ճիշտ կերպով ծառայեցնել նոր դրամական միջոցներ հայթայթելու գործին։


Լինելով Աղեղնավորի համաստեղության հովանու ներքո` սանսևիերան հովանավորում է ուսուցիչներին և աշակերտներին, և տեղին կլինի այդ բույսից պահել նաև դասասենյակներում։ Այս բույսի ազդեցության ներքո աշակերտներն է՛լ ավելի վստահ են դառնում իրենց գիտելիքների հանդեպ, իսկ ուսուցիչներին հաջողվում է նույնիսկ ամենածույլ աշակերտի մոտ ուսման հանդեպ հետաքրքրություն առաջացնել։

 

ՍԱՆՍԵՎԻԵՐԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

 

Սանսևիերան բարերար ազդեցություն է թողնում օրգանիզմի ընդհանուր նյութափոխանակության վրա։ Լինելով մի բույս, որն արագ հարմարվում է ցանկացած նոր միջավայրում` սանսևիերան օրգանիզմին օգնում է հարմարվելու տարատեսակ դժվարություններին և բարձրացնում նրա դիմադրողականությունը։


Ժողովրդական բժշկության մեջ սանսևիերայի արմատներից պատրաստված եփուկն օգտագործում են ընդհանուր թուլության ժամանակ` որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց։ Բացի այդ, օտիտի ժամանակ բույսի տերևներից ստացված տաք հյութը կաթեցնում են ականջի մեջ։


Նշվում է նաև, որ սանսևիերայի հյութը օգնում է վերքերի արագ սպիացմանը, հանգստացնում է քորը։ Բույսի չորացրած տերևների այրումից առաջացած ծուխն օգնում է գլխացավի ժամանակ։

 

Այս դիմացկուն և ոչ քմահաճ բույսն ունի շատ այլ անվանումներ, ինչպես օրինակ` «խեղկատակի պոչ», «զոքանչի լեզու», «հովազաշուշան»։ ԱՄՆ-ում այն հայտնի է որպես «օձի կաշի», իսկ Գերմանիայում` «աֆրիկյան կանեփ»։

Սկզբնաղբյուր. Ֆարմացևտ պրակտիկ 3-2008 (11)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ